-
18.02.2024|
15:00
Ասում են՝ Մասիսը սար ա, էլի, հայրենասիրությունն էլ երկիրը մաքուր պահելու մեջ ա։
-
02.02.2024|
06:57
Ապրելու ու գոյատևելու երկու ձև կա՝ առաջինը, այնպես, ինչպես կենդանիներն են ապրում՝ մինչև մանրամասները նախօրոք կոդավորված մոտեցումներով և երկրորդը, այն, որ կենդանիները չունեն՝ կյանքում հանդիպող բոլոր իրավիճակներին իմաստային սուբյեկտիվ մեկնաբանություններ ու գնահատականներ տալով գոյությունը լավագույնս շարունակելու տեսանկյունից և դրանց հիման վրա որոշումներ կայացնելով ու համապատասխան գործողություններ կատարելով։
-
28.01.2024|
08:11
Մենք ստեղծել ենք քաոսի զարմանալի պատրանքային աշխարհ և ապրում ենք անիրական արժեքներով ու հույսերով։ Ուստի գտնվում ենք ուղղորդվող քարոզչական ահռելի բեռի տակ։
-
19.01.2024|
07:35
Իսկական արվեստն արտահայտում է ժամանակի տրամադրությունները, շունչն ու դարաշրջանի էությունը:
-
26.12.2023|
13:26
Եթե ունես իննսունինը տեսանելի պատճառ չհաջողելու և միայն մեկ թաքնված հնարավորություն հաջողելու, վստահաբար թո՛ղ այդ բոլոր պատճառները և գնա չերևացող, սակայն հաջողման տանող ուղիով։ Այդ սափմանափակումներից ազատագրվելուց հետո քեզ հասանելի կդառնա գաղտնատեսողության շնորհը: Արդյունքում այդ բոլոր խութերը կվերափոխվեն հաջողության տանող աստիճանների` օգնելով քեզ անշեղորեն ընթանալու և հասնելու այդ մեկ ընտրյալ նպատակին։
-
18.12.2023|
07:42
Քանի դեռ չենք ձևակերպել, թե ինչ ասել է հաջողել, մենք հաջողության չենք հասնելու։ Քանի դեռ ազգովի ինքներս մեզ համար չենք պարզել, թե որ հանգրվանին հասնելու դեպքում կարող ենք մեզ հաջողած համարել, հաջողության մասին խոսելն անիմաստ է։
-
13.12.2023|
12:37
ԱԺ կոչվող բալագանը «քննարկում» է օրենքի նախագիծ, որով օրինականցվում է կաշառքով բանակից խուսափելը։ «Քննարկմանը» ակտիվորեն մասնակցում և իրենց մտահոգություններն են արտահայտում կառուցողական ընդդիմության մտահոգված պատգամավորները։
-
12.12.2023|
08:35
Պարզեցի, որ մեր հիմնական թերությունը առանց մտածելու խորանալն է և հետո միայն գիտակցելը: Իսկ գիտակցումը չի դառնում ամբողջական, քանի որ խորությունն արդեն սահմանափակում է, հորի մեջ ընկած վիճակ։
-
09.12.2023|
16:30
Սկսվեց շների սպանդը։ Ես հաստատ գիտեի, որ սա լինելու է։ Վերջին օրերին էնքան ատելություն թափվեց, որ ուրիշ ճանապարհ չկար։ Ամեն մի լավ չմտածված գրառում, ամեն անհեռատես կարծիք, օդում անպատասխան թողնված ամեն հարց մի քայլով մոտեցրեց էս օրը։
-
24.11.2023|
08:35
Սովորաբար նոր գաղափարները մեզանում բազմանում են գրեթե նույն անվանումով, սակայն մնում են անավարտ ու թերի։ Ինչո՞ւ: Երբ նոր գաղափարները հասունանում են այն աստիճանի, որ դառնում են հասարակության զարգացման անհրաժեշտ պահանջ, այդ գաղափարները միաժամանակ կարող են ծնվել մի քանի հոգու մտքում։ Այս երևույթը հայտնի է հատկապես գիտության պատմությունից։